Հունաստանի Հանրապետություն այցի շրջանակներում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 14-ին այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, որտեղ հանդիպել է ակադեմիայի հրամանատարության և ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ։
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, նախարարին հանգամանալից ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունն ու կրթական ծրագրերը։