Հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորություն է ստեղծվել: Այդ մասին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա նշել է, որ Ադրբեջանը ներկայումս քննարկում է խաղաղության համաձայնագրի նախագծի առնչությամբ Հայաստանի մեկնաբանությունները և մոտ ապագայում իր կարծիքը կփոխանցի հայկական կողմին։
«Ադրբեջանն ու Թուրքիան կարծում են, որ տարածաշրջանի հարևանները պետք է խաղաղ ապրեն։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը քայլեր կձեռնարկի նույն ուղղությամբ»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
Նա նաև նշել է, որ Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: