Մոտ կես միլիարդ դրամի դիզվառելիքի հափշտակությունը կազմակերպելու համար մեղադրվող 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խափանման միջոց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է:
Որոշումը հրապարակել է դատարանը՝ բավարարելով նրա պաշտպանի միջնորդությունը: Տեղեկությունը «Լուրեր»-ին հաստատել են դատարանի կազմից: