Կառավարությունը հաստատել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հանդիպումների աշխատակարգը։ Համատեղ համաձայնությամբ նիստերը կանցկացվեն հաջորդաբար Հայաստանում և Ադրբեջանում, կա՛մ հայ-ադրբեջանական սահմանին, կա՛մ երրորդ երկրի տարածքում, նաև տեսակոնֆերանսի ձևաչափով:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետությանն է փոխանցվել 2.1 մլրդ դրամի 6 անշարժ, 1 շարժական գույք, վերականգնվել է 79 մլն դրամ. գործադիրի նիստին զեկուցել է գլխավոր դատախազը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: