Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը Երևանում միավորել է 30-ից ավելի օտարերկրյա պատվիրակությունների: ՄԱԿ-ի հետ անցկացվող երկօրյա հանդիպումը Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է: Վարչապետ Փաշինյանը իր ելույթում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ընդգծել՝ Հայաստանը պատրաստ է վերականգնել հաղորդակցությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Նիկոլ Փաշինյանի գնահատականով՝ եթե Ադրբեջանը չհրաժարվի Բրյուսելյան պայմանավորվածություններից, մոտ ապագայում Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ իրատեսական է:
Մանրամասները՝ Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: