Մոտ կես միլիարդ դրամի դիզվառելիքի յուրացման համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը հանդես է եկել մեղադրական ճառով։
Նա պահանջել է Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին և Գևորգ Հարությունյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում և ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Դատախազը նաև միջնորդել է ամբողջությամբ բավարարել կես միլիարդ դրամ բռնագանձելու՝ դատախազության հայցը։
Ճառից հետո Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը միջնորդել է վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոց` երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան