Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի գլխավորած՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը դեկտեմբերի 13-15-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցում է Կիբեռհանցագործության դեմ պայքարում համագործակցությանը նվիրված «Օկտոպուս» համաժողովին:
Միջոցառման շրջանակում ՀՀ պատվիրակությունն այսօր մասնակցել է նաև Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող CyberEast նախագծի փակման միջոցառմանը:
Համաժողովի միջոցառումներից է Կիբեռհանցագործության ռազմավարությունների վերաբերյալ տարածաշրջանային բարձրաստիճան հանդիպումը՝ նվիրված Արևելյան գործընկերության տարածաշրջանում կիբեռհանցագործությունների դեմ պայքարի առաջնահերթություններին:
Միջոցառման ընթացքում ստորագրվելու է կիբեռհանցագործությունների դեմ պայքարում ռազմավարական առաջնահերթությունների վերաբերյալ երկրորդ հռչակագիրը: