Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 15-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտա–Հովհաննիսյան փողոց և Գայի պողոտա–Քոչարյան փողոց խաչմերուկներում: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Գայի պողոտա–Քոչարյան փողոց խաչմերուկում՝ Գայի պողոտա–Հովհաննիսյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կավելանա ևս մեկ երթևեկելի գոտի՝ «միայն ձախ»:
Գայի պողոտա–Հովհաննիսյան փողոց խաչմերուկում՝ Գայի պողոտա–Քոչարյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կարգելվի ձախ շրջադարձը դեպի Բաղյան փողոց, երրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը «միայն ուղիղ»:
Միաժամանակ, Գայի պողոտայի ամբողջ երկայնքով ճանապարհային նշաններն ու գծանշումները կհամապատասխանեցվեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտու կահավորանքին: