Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
Ըստ այդմ՝ 2023 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 628 հարկ վճարողի մոտ:
ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, հսկողական միջոցառումների արդյունքում, ընդհանուր առմամբ առաջադրվել է շուրջ 193.65 մլն դրամի չափով տուգանք:
ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը և գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներն՝ այստեղ։