Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել կենտրոնում, զրուցել անձնակազմի և շահառուների հետ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
«Պաշտպանին ներկայացվել են կենտրոնում վերականգնողական բուժում ստացող անձանց առօրյան, բուժման հետ կապված հարցեր, աշխատանքների մեթոդաբանությունն ու առաջիկա ծրագրերը։
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել կենտրոնի ղեկավարության և անձնակազմի կատարած աշխատանքը և պատրաստակամություն հայտնել իր իրավասությունների շրջանակներում աջակցել հաստատությունում վերականգնողական բուժում ստացող անձանց իրավունքների պաշտպանությանը։ Այս համատեքստում նախանշվել են համագործակցության ուղղությունները։
Անահիտ Մանասյանը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի գրադարանին է նվիրել գրքեր, այդ թվում՝ իր մենագրությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։