Դեկտեմբերի 12-ին` ժամը 23։08-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ա., ծնված 2000 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին։
Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: