Սպորտի՝ մինչև 2030 թվականի ռազմավարությամբ նախատեսվում է շարունակել նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Շուտով շահագործման կհանձնվի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը, հաջորդ տարի՝ գեղարվեստական մարմնամարզության և հեծանվային սպորտի, 2025-ին՝ Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրը:
«Արդեն իսկ նվաճած 435 մեդալը վկայում է, որ սպորտում ամեն ինչ ճիշտ ճանապարհով է ընթանում»,- ընդգծել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:
Մանրամասները` Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: