Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Լուիզ Ֆրենկելի հետ (Ֆլորիդա, դեմոկրատ)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հարավկովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումից հետո ՀՀ առջև ծառացած հումանիտար մարտահրավերները։ Քննարկվել են նաև ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները։