Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Էստոնիայի իր գործընկեր Մարգուս Ցահքնայի հետ: Վերջինս X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Հանդիպեցի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Ես ընդգծեցի, որ Էստոնիան պարտք ունի Հայաստանին, քանի որ չենք ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը, և ես այդ գործընթացը կսկսեմ Էստոնիայի խորհրդարանում»։