Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում ԶԼՄ-ների դեմ բռնաճնշումների ուժեղացման կապակցությամբ: Որպես վերջին օրինակ կազմակերպությունը ներկայացրել է Բաքվում Kanal-11-ի YouTube-յան նախագծի ղեկավար Թեյմուր Քերիմովի ձերբակալությունը։
Թեյմուր Քարիմովի ձերբակալությունը համապատասխանում է Ադրբեջանում լրագրողների և այլ քննադատաբար տրամադրված անձանց դեմ ներկայացվող կեղծ մեղադրանքների տագնապալի միտմանը: Մենք ԶԼՄ-ների դեմ բռնաճնշումների էսկալացիայի ականատեսն ենք, որոնք սկսվել են նոյեմբերի վերջին Abzas Media-ի և Kanal-13-ի ռեսուրսների ղեկավարության ձերբակալությամբ»,- ասել է Հարավային Կովկասի հարցերով Amnesty International-ի հետազոտող Նատալյա Նոզաձեն։
Նա տեղի ունեցածը համեմատել է 2012-2015 թթ. քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների դեմ իրականացվող բռնաճնշումների հետ:
Նոյեմբերից ի վեր Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են 6 լրագրողի: Մի քանի այլ լրագրողների էլ կանչել են հարցաքննության և սպառնացել են հետապնդել ու արգելել նրանց լրագրողական գործունեությունը, եթե չդադարեցնեն քննադատական ռեպորտաժները: