«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հիշեցնում են, որ 2022 թվականի գարնանն արձանագրվել էր Մ-3 միջպետական ճանապարհի կմ11+400 հատվածում գտնվող՝ Սևջուր գետի վրայով անցնող կամրջի մակերեսին առաջացել են ճաքեր, բետոնե քանդված մակերեսներ, ինչի պատճառով կամուրջը վտանգավոր էր դարձել երթևեկության համար։ Հայտարարվեցին կամրջի հիմնանորոգման նախագծի պատրաստման, ծախսերի գնահատման‚ այնուհետև՝ հիմնանորոգման ծառայությունների ձեռքբերման մրցույթներ։
Այսօր արդեն Արմավիրի մարզում գտնվող կամուրջն ամբողջովին հիմնանորոգվել է‚ վերականգնվել են հենարանները‚ փոխվել ծածկի կոնստրուկցիաները‚ տեղադրվել են անվտանգության տարրեր և այլն։
Շինաշխատանքները կատարել է «Կամուրջշին» ՓԲԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծինստիտուտ» ՍՊԸ-ն։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։