Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել պաշտոնյաների նվերների հաշվառման ռեեստրի լրացման կարգը սահմանող որոշման նախագիծ: Ըստ այդմ՝ պետական պաշտոն զբաղեցնողներն ու հանրային ծառայողները կպարտավորվեն հաշվառել 60 հազար դրամը գերազանցող նվերները: Ռեեստրում անհրաժեշտ կլինի լրացնել ոչ միայն նվերի տեսակը, այլև անձի անունը, ումից այն ստացել են:
Մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: