Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի հատվածում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը: Սահմանի այն հատվածում, որտեղ կայացել է գերիների փոխանակումը, աշխատում է «Լուրերի» թղթակից Նորայր Շողիկյանը:
Ներկայացնելով մանրամասները՝ նա նշել է, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել 2023 թվականի ապրիլին Հայաստանի սահմանը Սյունիքի մարզի հատվածում հատած 2 զինծառայողների, իսկ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 32 գերիներին:
Փոխանակումը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի՝ դեկտեմբերի 7-ի պայմանավորվածության համաձայն:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր Ադրբեջանից Հայաստան վերադարձած 32 զինծառայողների անունները: