ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործող «Լվա ինքդ» ավտոլվացման կետերում։
ԲԸՏՄ-ից տեղեկացնում են՝ պարզվել է, որ ավտոլվացման 2 կետում ապօրինի խորքային հորերից առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության իրականացվել է ջրառ, իսկ կեղտաջրերը հեռացվել են Գետիկ գետ։
ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ավտոլվացման կետերում ապօրինի ջրօգտագործումը և ջրահեռացումը, խողովակաշարերը՝ կապարակնքվել։
Տնտեսվարողները ենթարկվել են վարչական տույժի։