Այս տարվա 11 ամսում Երևանի խանութներում հայտնաբերվել ու ոչնչացվել է 7.5 տոննա ժամկետանց սննդամթերք։ Քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչությունը տոներին ընդառաջ ուժեղացված հսկողություն է իրականացնելու, նշում են՝ աշխատանքի արդյունավետությունը ավելի բարձր է լինում, երբ կան քաղաքացիների ահազանգեր: Նոր Նորքում տեսուչները շրջել են մի քանի խանութում, ժամկետանց ապրանքներով լի զամբյուղներ են լցրել:
Մանրամասները՝ տեսանյութում: