Կյանքից հեռացել է Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր խորին ցավակցություններն է հայտնել նրա ընտանիքին, հարազատներին և գործընկերներին՝ նշելով. «Մեծ էր պարոն Արարքցյանի նվիրումը համազգային նպատակների իրականացման վեհ գործում: Հանգչե՛ք խաղաղությամբ, պարո՛ն Արարքցյան»:
Ի հիշատակ Բաբկեն Արարքցյանի՝ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12։00-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան: