Անհատ ձեռնարկատեր Ալվարդ Հերգնյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ)։
-
չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրում, լվացում, ախտահանում, միջատազերծման և կրծողների ոչնչացում.
-
արտադրական շինության առաստաղը մասնակի վնասված է եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը.
-
սննդի շղթայի աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։