ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվեց «Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ-ն:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը պարզաբանեց, որ հստակեցնող կարգավորումներ են առաջարկվել:
Գործող օրենսդրությամբ սահմանվում է, որ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար կարող են լինել քաղաքացիական և համայնքային ծառայողները:
Արթուր Մանուկյանի խոսքով՝ օրենսդրական հակասություն կա. պետական եկամուտների կոմիտեում, օրինակ, դա հատուկ ծառայություն է:
«Այս դրույթը դարձնում ենք հանրային ծառայություն, որ այս հակասությունը վերանա»,- ասաց նա:
«Ներքին աուդիտի մասին» օրենքով առկա սահմանափակմամբ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար չեն կարող նշանակվել վերջին երկու տարվա ընթացքում առանձին կառուցվածքային ստորաբաժանման կամ ինքնուրույն միավորի ղեկավար հանդիսացած անձինք:
Այս ժամկետն էլ առաջարկվում է դարձնել մեկ տարի: