Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 4-10-ը:
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և դեկտեմբերի 10-ին կազմել է 1900.19 մ (10.12.23 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 9 սմ-ով։
2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի ծավալը կազմել է 228․234 մլն խմ:
Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 4-10-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.591 մլն խմ, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 10-ը ներառյալ՝ 109.974 մլն խմ: