Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն և «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով դասընթաց, որոնց ընթացքում գործարկվելու են համայնքի էլեկտրական շչակները: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: