Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ և այդ մասին գրառում կատարել X-ի իր միկրոբլոգում:
«Խոսեցինք այն մասին, թե ինչպես ավելի խորացնել մեր հարաբերությունները։ Հայտնեցի մեր վճռական աջակցությունը խաղաղության գործընթացին: Մենք պատրաստ ենք արդիականացնել համագործակցությունը Հայաստանի հետ անվտանգության, պաշտպանության, էներգետիկայի, կապի և առևտրի ոլորտներում»,- գրել է եվրահանձնակատարը: