Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների համատեղ հայտարարությանը և հակասությունների լուծման համար Թեհրանի դիվանագիտական ջանքերին, նշել է.
«Իրանը ողջունում է փոխադարձ քայլերին ու համագործակցությանն ուղղված՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, այդ թվում՝ երկու կողմերի բանտարկյալների ազատ արձակումը: Իրանը սա խաղաղության ձեռքբերմանն ուղղված կառուցողական, դրական ու հիացմունքի արժանի քայլ է համարում:
Խաղաղության ձեռքբերման համար անհրաժեշտ է, որ տարածաշրջանի կողմերի միջև ամրապնդվեն խաղաղության լեզուն և վստահության մթնոլորտը: Այս համատեղ հայտարարությունը ցույց է տալիս, թե տարածաշրջանի խնդիրների լուծման համար որքան ազդեցիկ կարող են լինել տարածաշրջանային երկխոսությունն ու մեխանիզմները: Հույս ունենք՝ այս գործողությունները կհանգեցնեն խաղաղության ու կայունության երկու կողմերի միջև: Իրանը պատրաստ է տարածաշրջանային կայուն անվտանգության, արդար խաղաղության ու փոխգործակցության խթանման համար աջակցել երկու երկրին էլ»: