Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը սպառնացել է դադարեցնել համագործակցությունը Շոտլանդիայի նախարարների հետ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Համզա Յուսաֆի հանդիպումից հետո:
Շոտլանդիայի առաջին նախարարը COP28-ում Թուրքիայի նախագահին հանդիպել է առանց բրիտանացի պաշտոնյայի, ինչը լորդ Քեմերոնը գնահատել է արարողակարգի խախտում:
Միջադեպը տեղի է ունենում Շոտլանդիայի և Մեծ Բրիտանիայի կառավարության միջև շարունակվող լարվածության ֆոնին՝ օտարերկրյա պաշտոնյաների հետ հանդիպումների պատճառով: Համզա Յուսաֆի խոսնակն ասել է, որ հանդիպմանը հրավիրված է եղել Մեծ Բրիտանիայի պաշտոնյա:
Բրիտանական կառավարության աղբյուրը BBC-ին ասել է, որ արտգործնախարար Քեմերոնը ցանկանում է այս հարցում «ավելի կոշտ» մոտեցում ցուցաբերել, քան իր նախորդը՝ Ջեյմս Քլևերլին:
Միացյալ Թագավորությունում արտաքին հարաբերությունները վերապահված են կառավարությանը, սակայն լիազորված շրջաններին թույլատրվում է մասնակցել միջազգային գործերին՝ փոխանցված իրավասությունների շրջանակներում: