Բրյուսելում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, որը մասնակցում է Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին։
Բայրամովն այսօր հանդիպել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Բորդյուի հետ և քննարկել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները:
«Մենք այսօր քննարկել ենք Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների օրակարգի հարցերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի արտգործնախարարը։