Բելգիայի արտաքին, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբը Բրյուսելում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: X-ի իր միկրոբլոգում արտգործնախարարը գրել է.
«Շատ հաճելի հանդիպում ունեցա Արարատ Միրզոյանի հետ՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում: Մենք վերահաստատեցինք ԵՄ ուժեղ քաղաքական աջակցությունը Հայաստանին և ուսումնասիրեցինք համագործակցության ընդլայնման հնարավորությունները, որոնք պետք է խթանեն կայուն խաղաղությունը տարածաշրջանում»: