Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում երկկողմ համագործակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
X-ի իր միկրոբլոգում այս առիթով Միրզոյանը հետևյալ գրառումն է արել.
«Լավ հնարավորություն է հանդիպելու Ուկրաինայի գործընկերոջը՝ Դմիտրո Կուլեբային, Բրյուսելում` ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի շրջանակում։ Մտքեր փոխանակվեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային թեմաների շուրջ»։