Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանին գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ: Տայանին նշել է, որ Հռոմը երկու երկրների կողքին կլինի։ «Այս պայմանավորվածությամբ երկրները հաստատապես բռնել են մի ճանապարհ, որը, հուսով ենք, շուտով նրանց կտանի դեպի խաղաղություն, որը, ցանկանում ենք, որ լինի լիակատար և վերջնական: Սա նոր փուլ է, որը նրանց էլ ավելի կմոտեցնի Եվրոպային, ինչը թույլ կտա մեզ բոլորիս՝ եվրոպացիներիս ընդլայնել համագործակցության և խաղաղ համագործակցության համար տարածքը»,- նշված է նախարարի հայտարարության մեջ:
Միջազգային իրադարձությունների մանրամասները՝ տեսաշարում: