Այս պահին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։
Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար մեկնաբանությամբ.
«Բարի առավոտ, տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ՝ մասնակցելու արտաքին գործերի նախարարների խորհրդին:
Ինձ համար պատիվ է և լավ առիթ ներկայացնելու մերօրյա Հայաստանը, մեր առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև մեր հնարավորություններն ու ձգտումները: Սա շատ լավ հնարավորություն է ներկայացնելու մեր պատկերացումները ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները խորացնելու, Հայաստանի և ԵՄ-ի միջև իրականացված աշխատանքների, ինչպես նաև անելիքների վերաբերյալ։
Իհարկե, սա լավ հնարավորություն է նաև արտահայտելու մեր երախտագիտությունը Եվրոպական միության աջակցության համար մեր ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև հասցեագրելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների հրատապ կարիքները, այն աջակցության համար, որը Եվրոպական միությունը ցուցաբերել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև, ինչպես ասացի, քննարկել հետագա ծրագրերը: