ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը դատարան է բերվել անվասայլակով՝ շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ։
Դատարանում շարունակվում է նրա և եղբորորդու գործով նիստը։ Նիստի ընթացքում մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը Խաչատրյանի խափանման միջոց այլընտրանքային գրավը կալանքով փոխելու միջնորդություն ներկայացրեց։
Ըստ դատախազի՝ Խաչատրյանը դրսևորում է ոչ պատշաճ վարքագիծ, խոչընդոտում է դատարանում գործի քննությունը։
Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, փողերի լվացմանն օժանդակելու, յուրացում, վատնում կատարելու համար: