Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է Եվրամիության արտգործնախարարների խորհրդի նիստին: Մինչև մեկնարկը, Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Հայաստանն ունի Եվրամիության ամուր աջակցության կարիքն ու կառույցը պետք է շարունակի ավելացնել իր ներգրավվածությունը: Մեր երկրի գլխավոր դիվանագետն էլ ասել է, որ իր համար պատիվ ու լավ առիթ է այս հարթակում ներկայացնելու մերօրյա Հայաստանը, առկա մարտահրավերները, ձգտումներն ու հնարավորությունները:
Մանրամասները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: