Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Ջորջ Գերապետրիտիսի հետ։
ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի ընդլայնումը՝ մարդկանց միջև շփումներից մինչև անվտանգության հարցեր:
Երկուստեք գոհունակություն է արտահայտվել ԵՄ հարթակում համագործակցության կապակցությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա։