Պետեկամուտների կոմիտեն առաջարկում է Գյումրիի մաքսատան տարածքում եռապատկել մեքենաների կայանման վճարը: Հիմնավորում է, որ առկա 2900 կայանատեղից՝ 50 տոկոսը զբաղեցված է. ներկրված մեքենաները առանց մաքսազերծման ժամանակավոր պահպանման տարածքում մնում են մի քանի ամիս: Օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, սակայն պատգամավորները առաջարկել են վերանայել 5000 դրամ օրավարձը, որը կարող է խնդիրներ առաջացնել բիզնեսի համար: Առաջին ընթերցմամբ ընդունվել է նաև օնլայն տաքսիների օպերատորների համար տարեկան 1 մլն դրամ տուրք սահմանելու օրինագիծը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան