Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը, ժամանելով ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը, ասել է, որ Հունաստանը ողջունում է Հարավային Կովկասում ներկայումս ընթացող խաղաղ գործընթացը։
«Այսօր մենք հավաքվել ենք Արտաքին գործերի խորհրդում՝ հագեցած և կարևոր օրակարգով։ Սկսենք Հայաստանից և Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններից։ Հունաստանը ողջունում է Հարավային Կովկասում ներկայումս տեղի ունեցող խաղաղ գործընթացը։
Հունական պետության ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր հրավիրվել է Արտաքին գործերի խորհուրդ՝ ամբողջ տարածաշրջանում կայուն խաղաղության վերաբերյալ դիրքորոշումներ ներկայացնելու համար: Ես մանրամասն զրուցել եմ Հայաստանի արտգործնախարարի հետ և մտադիր եմ ամենամոտ ժամանակներն այցելել այդ երկիր, իսկ այսօր հնարավորություն կունենամ հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հոտ:
Պետք է ասեմ, որ ստացվող հաղորդագրություններն այնքան էլ հուսադրող չեն տարածաշրջանային և միջազգային այլ ճակատներում, մասնավորապես ՝ Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներում, որտեղ անհրաժեշտ է գործադրել ավելի ինտենսիվ ջանքեր կայուն խաղաղության հասնելու համար»: