Կիրակի Արգենտինայի նորընտիր նախագահի երդմնակալության ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարճ ու լարված հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, որին ԵՄ-ում համարում են «վատ տղա», գրում է BBC-ն և նշում, որ միջադեպը տեղի է ունենում Ուկրաինայի պատերազմական ջանքերի համար վճռորոշ շաբաթից առաջ:
Հունգարիայի վարչապետը բացահայտ դեմ է ԵՄ-ին անդամակցելու Կիևի դիմումի առաջընթացին, սպառնում է արգելափակել Ուկրաինայի եվրոպական ձգտումները:
Երեքշաբթի էլ նախագահ Զելենսկին ծրագրել է մեկնել Վաշինգտոն, որտեղ կփորձի փրկել 60 միլիարդ դոլարի ԱՄՆ պաշտպանական օգնության փաթեթը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է անում օրենսդիրներին հաստատել Ուկրաինային միջոցների տրամադրումը:
Անցյալ շաբաթ Սենատում տեղի ունեցած քվեարկության արդյունքում հանրապետականներն արգելափակել են ֆինանսավորումը: Նրանք պնդել են, որ ավելի շատ գումար պետք է ուղղվի երկրի ներքին անվտանգությանը ԱՄՆ-Մեքսիկա սահմանին: