Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17։09-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակել են 8 բեռնատար ավտոմեքենա․ վերջիններս շարունակել են ընթացքը։