Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն և «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով դասընթաց, որոնց ընթացքում գործարկվելու են համայնքի էլեկտրական շչակները:
ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։