Փորձագետները քաղաքական են որակում Մոսկվայի հայտարարությունները, թե Հայաստանն է Եվրասիական տնտեսական միությունից շահույթ ստացողը, ոչ թե միությունը Հայաստանից:
Որ նման որակումները մանիպուլատիվ են, ապացուցում են թվերն ու վիճակագրությունը:
Ռուսաստանից եկող ներդրումները Հայաստանի վրա «թանկ վաճառելու» թեմային էլ հայաստանցի մասնագետների պատասխանն է՝ տնտեսությունում միակողմանի շահեր չկան՝ պատժամիջոցների բեռը տանող Ռուսաստանի համար մեր երկիրն այժմ ձեռնտու այլընտրանք է բարենպաստ բիզնես միջավայրի շնորհիվ:
Հայ-ռուսական տնտեսական հարաբերություններն ու դրանց քաղաքական շահարկումները Նիկոլայ Ավետիսյանն է ներկայացնում: