Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի գործող նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ:
Երկու նախագահներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններում համագործակցային մեծ ներուժի առկայությանը, որի կյանքի կոչման համար աշխարհագրական հեռավորությունը չպետք է դիտարկվի որպես խոչընդոտ:
Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը լիազորություններն ավարտող նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին պարգևատրել է Պատվո շքանշանով։