Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավար Շեյխ Սաուդ Բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ:
Քննարկվել են հայ-կատարական հարաբերությունների օրակարգին, համագործակցությանը, առաջիկայում երկկողմ բարձրաստիճան հնարավոր փոխայցելությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է տածաշրջանային զարգացումներն ու ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Մտքեր են փոխանակվել վարչապետի աշխատակազմի և Էմիրի դիվանի, ինչպես նաև Հայաստանի ու Կատարի պետական կառավարման այլ մարմինների միջև արդյունավետ փոխգործակցության մեխանիզմների շուրջ: