Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի բացման արարողությանը: Նա նշել է, որ կառավարությունը խնդիր ունի այնպես անել, որ յուրաքանչյուր երեխա, նույնիսկ յուրաքանչյուր մեծահասակ, սպորտով զբաղվելու ենթակառուցվածքին հասանելիություն ունենա:
Վարչապետը ծանոթացել է նաև Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի Դիլիջանի մասնաճյուղի՝ տարեսկզբին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներին և փողոցներից մեկում համաֆինանսավորմամբ իրականացված ասֆալտապատմանը:
Մանրամասները` Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: