ԱՄՆ-ը արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արաբական Միացյալ Էմիրությունների բանաձևի նախագիծը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը Գազայում:
Բանաձևին կողմ են քվեարկել ՄԱԿ ԱԽ 15 անդամից 13-ը, դեմ՝ ԱՄՆ-ը, իսկ Մեծ Բրիտանիան ձեռնպահ է մնացել։ Որպես նախագծի համահեղինակներ են հանդես եկել ՄԱԿ-ի 97 անդամ երկրներ։
Բանաձևի նախագծում ասվում էր, որ Անվտանգության խորհուրդը պահանջում է անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել բոլոր պատանդներին: Կողմերին կոչ էր արվում կատարել իրենց պարտավորությունները միջազգային իրավունքի շրջանակում, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց պաշտպանության հարցում։