Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազայի վերաբերյալ բանաձևի նկատմամբ վետոյի կիրառումը:
«Ցավոք, ԱԽ-ում մեկ մշտական անդամի՝ ԱՄՆ-ի պատճառով մերժվեց հրադադարի մասին բանաձևը։ Մենք ասում ենք, որ արդար խաղաղությունը հնարավոր է, բայց դա անհնար է ԱՄՆ-ի հետ», - ասել է Թուրքիայի ղեկավարը Ստամբուլում մարդու իրավունքների օրվան նվիրված միջոցառման ժամանակ:
Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի բարեփոխման անհրաժեշտության մասին: Ավելի վաղ նա բազմիցս նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում չպետք է լինեն միայն հինգ մշտական անդամներ, որոնք ունեն որոշիչ ձայնի և վետոյի իրավունք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո է կիրառել Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցելու վերաբերյալ ԱՄԷ-ի ներկայացրած բանաձևի նախագծի հանդեպ: