Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի բացառել, որ Գերմանիան ստիպված լինի ավելացնել աջակցությունը Ուկրաինային, եթե այլ երկրներ նվազեցնեն այն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը ճիշտ է:
«Պուտինը չպետք է ակնկալի, որ մենք հետ կկանգնենք։ Այս պատերազմը, հավանաբար, շուտ չի ավարտվի: Կարևոր է, որ մենք կարողանանք անել այն, ինչ անհրաժեշտ է երկար ժամանակ, շարունակենք աջակցել Ուկրաինային նրա պաշտպանական պայքարում»,- ասել է Շոլցը:
Գերմանիայի կանցլերը հավելել է, որ 2022 թվականին Ուկրաինա ներխուժմամբ Ռուսաստանը վերջ դրեց Եվրոպայում խաղաղության և անվտանգության ընդհանուր ընկալմանը։
«Պետք է հստակ լինի, որ Եվրոպայում սահմաններն այլևս ուժով չեն փոխվի»,- հավելել է Գերմանիայի ղեկավարը: