Եվրամիության անդամ երկրները և Եվրախորհրդարանը համաձայնության են եկել արհեստական բանականության մասին աշխարհում առաջին օրենքի շուրջ՝ հայտնել է ԵՄ խորհրդում Իսպանիայի ներկայացուցչությունը:
Նախաձեռնության նպատակն է, որ ԵՄ-ում օգտագործվող AI համակարգերն անվտանգ լինեն և չխախտեն համայնքի հիմնարար իրավունքներն ու արժեքները։
Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը հայտարարել է, որ այսպիսով Եվրոպան դառնում է առաջին մայրցամաքը, որն արհեստական բանականության օգտագործման հստակ կանոններ է սահմանում: Օրենքը կարող է վերջնականապես վավերացվել 2026 թվականին: