Ուկրաինայում կայուն խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե Արևմուտքը դադարի զենք փոխանցել Կիևին, իսկ վերջինս ընդունի նոր տարածքային իրողությունները: «Ֆրանս Պրես» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար, սակայն հավելել է, որ այս պահին Մոսկվան Կիևում կամ Արևմուտքում քաղաքական կամք չի տեսնում դրանք անցկացնելու համար: Զախարովայի խոսքով՝ Կիևը ցանկանում է, որ Ռուսաստանը կապիտուլյացիայի ենթարկվի, և նման պայմաններում Մոսկվան չի խոսի Ուկրաինայի ղեկավարության հետ։
Նա նշել է, որ Ռուսաստանը թույլ չի տա, որ իր սահմանների մոտ գոյություն ունենա «ագրեսիվ նացիստական պետություն, որի տարածքից սպառնալիք կա Ռուսաստանի և նրա հարևանների համար»: